Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նորվեգիան մարդասիրական օգնություն է հատկացնում Ղարաբաղում պատերազմից տուժած մարդկանց

Նորվեգիան մարդասիրական օգնություն է հատկացնում Ղարաբաղում պատերազմից տուժած մարդկանց
02.11.2020 | 21:41

Նորվեգիայի կառավարությունը որոշել է 17 միլիոն նորվեգական կրոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին: Այդ գումարը, որը հավասար է 1.5 միլիոն եվրոյի, Նորվեգիան Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը փոխանցելու է մարդասիրական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջոցով:

«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում մեծ թվով մարդկանց կյանք են խլել, շատերը ստիպված լքել են հարազատ տները, պատերազմը շատ տառապանքներ է բերել խաղաղ բնակիչներին, Նորվեգիան գումար կփոխանցի այն կազմակերպություններին, որոնք օգնում են պատերազմից տուժածներին»,- հայտարարել է Նորվեգիայի ԱԳՆ-ն:


Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն հույս է հայտնել, որ կողմերը կապահովեն մարդասիրական օգնություն հասցնող կազմակերպությունների անվտանգությունը և ապահով մուտքը հակամարտության գոտի: «Մենք կողմերին կոչ ենք անում հրադադար պահպանել և վերսկսել բանակցությունները: Նորվեգիան աջակցում է խաղաղություն հաստատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը»,- հայտարարել է նախարար Սյորեյդեն:

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ